Միրզոյանը կես ժամ ուշացել է Սամարղանդում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների հավաքից, հետո ասել, որ քնած է մնացել
168.am-ը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, գրում է.
«Պարզվում է՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր գրեթե կես ժամ ուշացումով է ժամանել Սամարղանդում ընթացող ԱՊՀ արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին, հետո ներս է մտել ու ասել, որ քնած է մնացել։
Ըստ մեր զրուցակցի, Միրզոյանի պահվածքը դարձել է միջոցառման կուլուարներում ընթացող թիվ մեկ թեման։
«Նախ ուշացավ արարողակարգային լուսանկարահանումից շուրջ կես ժամ, հետո մտավ բանակցությունների սենյակ ու ասաց, թե քնած է մնացել՝ ներողություն խնդրելով։ Իր պատճառով ամբողջ միջոցառման գրաֆիկը հետ ընկավ, բանակցությունները չէին սկսվում»,-նշեց մեր զրուցակիցը։
Զավեշտալին այն է, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, ապա պատասխանելով լրագրողների հարցերին՝ տեղեկացրել էր, որ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հանդիպելու են այսօր»։