Տեղում զոհված Մկրտիչ Հարությունյանին կհուղարկավորեն Եռաբլուրում
Հատուկ ջոկատային Մկրտիչ Հարությունյանին կհուղարկավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում։
«Ընկերոջս` անմահ Մգրոյին, ռազմական գործի մեծագույն վարպետին, ինտելեկտուալին, հայրենասերին, ընտանիքի հորը, ամուսնուն, արժանի զավակին, իրական հայրենասերին վերջին հրաժեշտը կարող եք տալ այսօր, ժամը 12։30 Եռաբլուրում»,-տեղեկացրել է հայտնի հաղորդավար Էրիկ Անթառանյանը։
Հիշեցնենք, որ Մկրտիչ Հարությունյանը զոհվեց ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում թշնամու հետ փոխհրաձգության ժամանակ։ Նույն օրը նույն համայնքում զոհվեցին հատուկ ջոկատայիններ Արթուր Սահակյանը, Հենրիկ Քոչարյանը, Նարեկ Սարգսյանը։ Վիրավորվեց վեց զինծառայող։
Հարակից հրապարակումներ`
- Մկրտիչ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հայրական տանը
- Բանակցությունների կանոնակարգված չլինելու և ադրբեջանական սադրանքի հետևանքով 4 զոհ ունենք. Տիգրան Աբրահամյան
- Տեղում զոհված Նարեկ Սարգսյանն ամուսնացած չէր, երեք եղբայրներից միջնեկն էր
- Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
- Մկոն ինտելեկտուալ զինվորականի տեսակ էր. Թալինը սգում է
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան