Մատվիենկո. Ռուսաստանը հուսով է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կկքնվի հնարավորինս շուտ
Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի որքան հնարավոր է շուտ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ուրբաթ ասել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ և շարունակում է անել հնարավորը, որպեսզի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի եռակողմ համաձայնագրի շրջանակներում, որը ժամանակին ստորագրել են երեք պետությունների ղեկավարներ։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ»,- ասել է Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի արդյունքներով ճեպազրույցում։
Ճեպազրույցին մասնակցել են նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները