Ես Լելե-Թեփե ազատագրած Գոռի ծնողն եմ, դուք՝ լուլուներ, գռզոներ ու անդոներ եք. Վարդան Երմալովյան
«Պարզ հայտարարություն է արել, թե 5-րդ շարասյուն է գործել պատերազմի ժամանակ։ Դե եթե մեջներդ տղա կա, թող գեներալները հելնեն ու ասեն՝ Նիկոլ, մենք այդ շարասյան մեջ չկանք, մենք այդ ամենի հետ կապ չունենք»,-Քննչակա կոմիտեի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի հայրը՝ Վարդան Երմալովյանը։
Նկատելով, որ Նիկոլ Փաշինյանի խոսքից հետո էլ Սասուն Միքայելյանը, Սամվել Բաբայանը և Արծրուն Հովհաննիսյանը Պետրոս ղազարյանի մոտ նույն թեման զարգացնում են՝ Երմալովան դիմեց լրագրողներին և առաջարկեց, որ վերջիններս իրենց գործընկերոջը՝ Պետրոսին հարցնեն, թե ինչու է հանրությանը խաբում:
Նա նաև հիշեց, որ Արծրուն Հովհաննիսյանն ամեն օր խաբում էր։
«Նա այնքան ստոր է, որ մեր զոհված տղերքի թիվը ոչ թե կիսով չափ էր խաբում, այլ դրանից շատ ավելի։ Ես օրերով կարող եմ ասել, թե որ օրը ինչքան բալա ենք կորցրել, իսկ ինքը կոնկրետ այդ օրը ինչքան է խաբել»,-ասաց Գոռ Երմալովյանի հայրը և հպարտությամբ հայտարարեց. «Ես Լելե-Թեփե ազատագրած Գոռի ծնողն եմ։ Ես էն ծնողն եմ, որի որդու տեխնիկան պայթեցրին, ինքը ուրիշ տեխնիկայով կռվեց։ Ես էն տղու ծնողն եմ, որ 21 վիրավորի փրկեց ու հասցրեց Կապանի հիվանդանոց։ Ես էդ տղու ծնողն եմ, բա դուք ով եք։ Ես կարամ ասեմ՝ դուք ով եք։ Դուք լուլուներ, գռզոներ ու անդոներ եք»,-հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դեռ սպասելիք ունեմ Քյարամյանից, որ զոհվածների ծնողներին գոնե մարդատեղ կդնի.Սոս Հակոբյան
- Քանի դեռ իշխանության գլուխ է Նիկոլը, որևէ իրավական համակարգ չի աշխատում.Արա Ռոստոմյան
- Արսեն Բաբայան. Մի երիտասարդ՝ Արգիշտի Քյարամյան անունով ազգանունով ուղղակի չի բարեհաճում իջնել ու խոսել զոհվածների ծնողների հետ
- Մեր առաջնորդները ստոր, հայատյաց, թուրքասեր մարդիկ են. Լիդա Առուշանյան