Եթե մենք չկռվեինք, ինչքան ուզում է ՌԴ ԱԳՆ-ն աջուձախ զանգեր աներ, դա խնդրի լուծմանը չէր տանելու. ՔՊ-ական պատգամավոր
«Մի քիչ անհասկանալի է, որ Մարիա Զախարովան Հայաստանից պարզաբանումներ է պահանջում, Հայաստանն առաջ է շարժվում Հայաստանի պետական շահերով և ամեն ինչ անում է իր Զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ և այդպես էլ շարունակվելու է»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովայի հայտարարությանը, որ պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին ՀՀ-ի մասնակցության վերաբերյալ։
ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ ՀՀ-ն իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ շարունակում է ջերմ, բարեկամական, ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաև այլ երկրների գործընկերների հետ և ամեն ինչ անում է ի նպաստ ՀՀ զինված ուժերի զարգացման և մարտունակության բարձրացման։
Ճեպազրույցին ներկա ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքելով Զախարովայի մեկ այլ հայտարարությանն՝ ասաց. «Տիկին Զախարովան ասել է, թե Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ գործողությունները Տեղ գյուղում դադար են ստացել։ Կասկածի տակ չեմ դնում տիկին Զախարովայի ասածը, որ ինչ-որ ձևաչափով մասնակցել են, բայց կռվել է Հայաստանի Զինված ուժերը։ Եթե մենք չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է ՌԴ արտաքին գերատեսչությունն աջուձախ զանգեր աներ, դա խնդրի լուծմանը չէր տանելու։ Խնդիրը լուծվել է բացառապես, առաջին հերթին մեր զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե մեր ԶՈւ-ն նման կեցվածք չունենար, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին և կտեղակայվեին. Քոչարյան
- Կնշանակվի քննություն, թերացողները կերևան. ԳՇ պետը՝ Տեղի ուղղությամբ թշնամու հարձակման մասին
- ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը
- ՌԴ-ից վերջին օրերին ակտիվ հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը տարօրինակ լռություն է պահպանում. Աբրահամյան
- Գնդակը Երևանի կողմում է, ամեն ինչ կախված է հայ գործընկերներից․ Զախարովա
- Զախարովա. Մոսկվան անհանգստացած է թշնամական հռետորաբանության աճով և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճով
- Կարծում ենք՝ ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստեր Երևանի մասնակցությունը հանգուցալուծումներ փնտրելու առումով․․ Զախարովա