Թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
Մայիսի մեկից ԿԳՄՍ նախարարության թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար: 12 տարեկանից բարձր երեխաների և ուսանողների համար կգործի տոմսի կես գին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Նոր ուսումնական տարվանից էական փոփոխություն կկրի աբոնեմենտային ծրագիրը՝ կապվելով դպրոցական կրթական ծրագրին։ Կկարգավորվի նաև աբոնեմենտի շրջանակում թատրոն և թանգարան այցելության տրանսպորտային ծառայության հարցը այն դեպքերում, երբ կա դրա կարիքը»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան