Թշնամու հարձակման հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին
Ապրիլի 11-ին Տեղ գյուղի ուղղությամբ թշնամու հարձակման հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների բուժման ընթացքում կա դրական տեղաշարժ։
«Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած վեց զինծառայողների բուժման ընթացքում ունենք դրական տեղաշարժ», -Panorama.am-ին ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։
Արամ Թորոսյանը հայտնեց, որ Արմեն Գյոզալյանի կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել էին ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական հարձակման հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:
Հարակից հրապարակումներ`
- Տեղում զոհված Մկրտիչ Հարությունյանին կհուղարկավորեն Եռաբլուրում
- Տեղում զոհված Նարեկ Սարգսյանն ամուսնացած չէր, երեք եղբայրներից միջնեկն էր
- Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
- Մկոն ինտելեկտուալ զինվորականի տեսակ էր. Թալինը սգում է
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՊՆ
- Ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ունի զոհեր և վիրավորներ
- Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին