ԱԽՔ-ը ստել է. Հայկ Մամիջանյան
«Ազգային անվանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնողը ծավալուն հարցազրույց է տվել «Սիվիլնեթին», որում ասել է հստակ սուտ»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց. «Ըստ իմ տեղեկությունների, ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև սպառազինության աջակցություն։ Դրա մասին մենք կարող ենք խոսել թե բաց աղբյուրներից, ասել է թե ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի ասածից, երկրորդ՝ ունեմ որոշակի տեղեկություններ կապված դրա հետ։
Նորից եմ ասում՝ Արմեն Գրիգորյանը ստել է, ասաց՝ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարություններից մեկի գնդապետը գալու էր, նստել Հայաստանում։ Ուրեմն այդ ամբողջ փաթեթից ինքը հասկացել էր այդ մեկ տողը»։
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի մոտ ԵՄ դիտորդական առաքելության մասին՝ նա ասաց. «Ես դեմ չեմ ԵՄ դիտորդական առաքելությանը, կողմ եմ ցանկացած միջազգային երաշխիքի, որը Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը բարձրացնում է։ Նախորդ դիտորդական առաքելության ընթացքում, երկու ամիս առաջ, եղել է 15-ից ավելի հրադադարի ռեժիմի խախտում, որի արտացոլումն ու արձանագրումը մենք չենք տեսել որևէ հրապարակային փաստաթղթում, դրա հետևանքով քաղաքականության փոփոխություն չենք տեսել»։
Նա նշեց, որ ԱԳՆ-ն մի քանի հարցերի պետք է պատասխանի. «Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ էր, որ ԵՄ դիտորդական առաքելությունը տեղեկատվություն է կիսում Ադրբեջանի հետ։
Ամենազավեշտալին. Հայաստանի ամենատարբեր պաշտոնյաներ տարբեր առիթներով ասել են, որ ԵՄ դիտորդական թե նախորդ, թե գործող առաքելության զեկույցերն իրենք չեն ստանում։ Հարց՝ Ադրբեջանը ստանում է, Հայաստանը չի՞ ստանում։
Ֆիքսենք՝ ըստ ազատ տեղեկատվության, մեր ունեցած տեղեկատվության, ստացվում է, որ Ադրբեջանը ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ ստանում է ավելի շատ տեղեկատվություն, քան պաշտոնական Երևանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը պատրաստվում է ռազմական հնարավոր էսկալացիայի. ՀՀ ԱԽՔ
- ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար
- Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ գոտում կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ
- Տիգրան Աբրահամյան. Իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ
- Ինչ են քննարկել Փաշինյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը