Զրոյական քայլի դիդակտիկան Տիգրան Աբրահամյանից
panorama.am,Անահիտ Ոսկանյան.- Վերհանելով այս բարդ իրավիճակում խնդիրները, քաղաքական ու ռազմական վերլուծաբանները, այնուամենայնիվ, ինչ-ինչ լուծումներ տեսնում են։ Դրանց չհասնելու պատճառը, կարծում եմ, դրանցից առաջ քայլի բացակայությունն է։ Այն, ինչ կատարվում է հիմա՝ անձերի նվիրումի, կամ քմահաճույքի (նայած անձ) ներկայացում է։ Որն է այն քայլը, որ պիտի անել, հասնելու փորձագետ-վերլուծաբանների առաջարկած լուծումների շարքին։ Այդ չնկատած քայլը ինձ համար ամենակարևորն ու ամենադժվարն է։
Տիգրան Աբրահամյան, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ -Մեր երկրում անվտանգային բնույթի խնդիրների հիմքում առաջին պրոբլեմը քաղաքական իշխանությունն է, որովհետև անվտանգության ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը, քաղաքական որոշումները, չեն բխում անվտանգային միջավայրում իրավիճակի այդ պայմաններից և, ի սկզբանե, խնդիրները ըստ առաջնահերթությունների չեն ձևակերպվում և, ըստ այդմ՝ անհրաժեշտություններ այդ ուղղությամբ չի լինում։
Եթե անդրադառնանք թեմային այլ համատեքստում, և համարենք, որ քաղաքական հարցը ինչ-որ փուլում լուծվում է, այսինքն՝ անհրաժեշտ քաղաքական փոփոխություններից ու իշխանափոխությունից հետո, ապա առաջինը՝ անհրաժեշտություն է առաջանում եղած ռեսուրսները անվտանգության համակարգ ուղղելու. երկրորդը՝ ճիշտ սահմանելու մեր առաջնահերթությունները ըստ ուղղությունների, անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների։ Ընդ որում՝ դրանք պետք է սահմանվեն կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, որովհետև կան խնդիրներ, որոնք օպերատիվ լուծումներ են պահանջում և դրանք կարելի է դրանք շատ արագ հանգուցալուծման հասցնել։
Հարակից հրապարակումներ`
- Զրոյական քայլի դիդակտիկան Արմեն Պետրոսյանից
- Իսկ ումից է էներգիա խլում Հայաստանը
- Կարծես թե՝ այո, բայց ընդհանուր՝ ոչինչ
- Ինչ գցեց ՀՀԿ-ն Փաշինյանի գրպանը