Զոհված զինծառայողների հարազատները մինչև ժամը 15։00-ն կսպասեն
Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները շարունակում են նստացույցը Քննչական կոմիտեի դիմաց, որը նրանք սկսել էին երեկ։ Այսօր մինչև ժամը 15:00-ին ժամկետ են տվել այդ կառույցին, որպեսզի կատարի իրենց պահանջը։ Նրանք նշել են, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում, կձեռնարկեն կտրուկ քայլեր։
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք փաստացի 2022 թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր զինվորական պանթեոնում մարմնական վնասվածքներ են հասցրել ծնողներին։
Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել, սակայն դեռ որևէ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների ծնողներ. Մենք այստեղ ենք գիշերել
- «Թուրք», «դավաճան», «ամոթ»՝ զոհված զինծառայողների ծնողները վանկարկեցին ՔԿ նախագահի հետևից
- Զոհված զինծառայողների ծնողները փակել են Մամիկոնյանց փողոցը
- Մինչ օրս որևէ ոստիկանի մեղադրանք առաջադրված չէ․ Զոհված զինծառայողի ծնող
- Զոհված զինծառայողների հարազատները ՔԿ դիմաց նստացույց են սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին