Դեռ սպասելիք ունեմ Քյարամյանից, որ զոհվածների ծնողներին գոնե մարդատեղ կդնի.Սոս Հակոբյան
«Ցանկանում եմ կոչ անել, որ մարդիկ գան այստեղ՝ իրենց հնարավորությունների սահմաններում՝ 1-2 ժամ կամ ավել, նեցուկ լինեն զոհվածների ծնողներին»,-Քննչական կոմիտեի դիմաց հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավաբան Սոս Հակոբյանը:
Նա հիշեցրեց, որ Քննչակա կոմիտեի դիմաց ակցիա են անում այն մարդիկ, որոնց զավակները, թոռները զոհվել են իրենց և երկրի համար:
«Թող գան, իրենց ջերմությամբ, շփվելով, զոհվածների ծնողների կողքը կանգնեն»,-հորդորեց Հակոբյանը
Հայտնելով, որ որևէ ակնկալիք չունի Քննչական կոմիտեի ղեկավարությունից և գործող իշխանություններից՝ որևէ խնդրի դրական լուծման հարցում՝ Սոս Հակոբյանն ասաց. «Գոնե տղամարդկության և մարդկային արժեքների տեսանկյունից ունեմ փոքր սպասելիք ցանկացածից՝ անգամ ամենաապօրինի կամ ոչ ճիշտ աշխատողից, այդ թվում նաև Արգիշտի Քյարամյանից, որ այստեղ կանգնած են մեր ծնողների, անգամ՝ պապերի ու տատերի տարիքի մարդիկ, ճիշտ կլինի՝ իջնի 10-20 րոպե ծանոթանա պահանջներին և որոշ քայլեր իրականացնելու մասով խոստումներ տա և այդ մարդկանց մարդատեղ դնի»:
Իրավաբանը հիշեց, որ նախկին դատախազ Արթուր Դավթյանը չի կարողացել էական որևէ գործ անել, բայց նա իջնում էր և հանդիպում զոհվածների ծնողների հետ:
«Նա զոհվածների հարազատներին մեկ-մեկ մարդատեղ դնում էր, եկեք այդ արձանագրենք և ոչ թե ոստիկանական ուժերով ձեռք ու ոտք արած այստեղից այնտեղ էր տանում»,-ասաց Հակոբյանը:
Նա նշեց, թե դեռ չի խոսում գործի ընթացքի մասին, որը պետք է օրենքին համապատասխան արվի, բայց պահանջում է, որ Քյարամյանը իջնի և խոսի զոհվածների ծնողների հետ:
«Մեր ծնողներն են և կարող է կոպիտ բառեր ասած լինեն, շատ սուր բաներ ասած լինեն, բայց դրանից նեղանալու իրավունք չունի ոչ մեկը, հատկապես՝ հանրային պաշըտոնյան»,-նկատեց «Հայրենիք» կուսակցության անդամը:
Հարակից հրապարակումներ`
- Քանի դեռ իշխանության գլուխ է Նիկոլը, որևէ իրավական համակարգ չի աշխատում.Արա Ռոստոմյան
- Արսեն Բաբայան. Մի երիտասարդ՝ Արգիշտի Քյարամյան անունով ազգանունով ուղղակի չի բարեհաճում իջնել ու խոսել զոհվածների ծնողների հետ