Ահազանգ. Երևանի կենտրոնում գտնվող հերթական կանաչապատ տարածքը երեխաներից ու բնակիչներից կբռնազավթվի
Փաստաբան Հայկ Գրիգորյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Սա Երվանդ Քոչար 13\2 հասցեում գտնվող երբեմնի մանկական խաղահրապարակն է, որը Երեվանի քաղաքապետարանի որոշմամբ պետք է կառուցապատվի որպես «հանրային նշանակության շինություն»։
.Այսպիսով, Երևանի կենտրոնում գտնվող հերթական կանաչապատ տարածքը երեխաներից ու բնակիչներից կբռնազավթվի, կբետոնապատվի, դեռևս կանգուն մնացած ծառերը կկտրվեն ու տեղը վեր կհառնի հերթական էլիտար շինություն։ Թե ինչ տրամաբանությամբ է նախկին «ջղային» քաղաքապետ, այժմ էլ վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանը հավանություն տվել այս նախագծին թերևս մնում է անհայտ, բայց փաստը նրանում է, որ սույն որոշումը ընդունելիս, մոռացել են հարցնել շրջակա շենքերի բնակիչների կարծիքը, ինչպես շատ ու շատ նման դեպքերում։
.Ի դեպ, կառուցապատող Աստղիկ Սարգսյանը ամենայն հավանականությամբ չի ուզում բավարարվել միայն կանաչապատ տարածքը ոչնչացնելով և որոշել է իր «հանրային» նշանակության շինության մակերեսը ընդլայնել հարակից նեղլիկ փողոցի հաշվին նաև, ինչը դառնալու է նաեվ խցանումների պատճառ։
Վերջում հիշեցնեմ, որ Երևանի յուրաքանչյուր քաղաքապետ պաշտոնը ստանձնելիս, բառի բուն իմաստով երդվել է, որ իր օրոք այլևս Երևանի կենտրոնում կանաչապատ տարածքների հաշվին շինթույլտվություններ չեն տրվի։ Իսկ թե ժողովուրդը խոստումը դրժող մարդկանց ինչ որակումներ է տալիս, մեր նախկին ու ներկա քաղաքապետները թերևս բոլորից լավ գիտեն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան