Քանի դեռ իշխանության գլուխ է Նիկոլը, որևէ իրավական համակարգ չի աշխատում.Արա Ռոստոմյան
«Փորձը ցույց է տվել, որ երբ մենք չենք գալիս Քննչական կոմիտե, գործն ամբողջովին քնում է, իսկ երբ պարբերաբար գալիս ենք , դրանից հետո համապատասխան ոստիկաններին կանչում են հարցաքննության, առերեսումներ են կազմակերպում»,-ասաց Քննչական կոմիտեի մոտ նստացույց հայտարարած 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:
Զոհված զինծառայողների ծնողները ապրիլի 13-ին նստացույց են կազմակերպել և հայտարարել, որ չեն լքի քննչական կոմիտեն, քանի դեռ 2022 թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառած13 ոստիկանի դեմ մեղադրչանք չի առաջադրվի:
Հայտնելով, որ քննչական կոմիտեից հավաստիացրել էին, որ գործն ընթացքի մեջ է և ամեն ինչ արվում է՝ Ռոստոմյանն տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ ծնողները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի միջադեպին ներկա լրագրողներին հրավիրեն հարցաքննության, քանի որ ոստիկանները պնդել են, թե օրինական պահանջ է եղել լքելու տարածքոը, բայց ծնողները հայտնում են, որ որևէ օրինական պահանջ չի եղել, ամբողջը տեսանկարահանված է եղել, բայց կոմիտեից ասել են, որ երկու լրագրող են հրավիրել հարցաքննության, իսկ մյուսներին չեն կարողանում գտնել, այն դեպքում, որբ այդ պահին ակցիան լուսաբանող լրագրողը, որը սեպտեմեբրի 21-ին Եռաբլուրում ներկա է եղել, հայտնեց, որ իրեն չեն հրավիրել:
«Մինչև այս պահը, կարելի է ասել, որ բոլոր գործերը մենք ենք արել, որովհետև սկզբում ասում էին, թե ոստիկաններին չեն կարողացել նույնականացնել և մենք ինքներս բոլորի նկարները բերցինք հանձնեցինք իրենց, որից հետո նույնականացրեցին: Ասում էին՝ տեսաերիզներ չունենք, բոլորը մենք ենք բերել տվել»,-հայտարարեց Արա Ռոստոմյանը՝ նշելով, որ դրանից հետո պահանջ են դրել, որ 13 ոստիկանի նկատմամբ, որոնք բիրտ ուժ են կիրառել 5 ծնողի հանդեպ և վերջիններիս մարմնական վնասվածքներ պատճառել, մեղադրանք առաջադրվի:
Զինվորի ծնողը հայտնեց, որ առերեսումների ժամանակ այդ ոստիկաններն ընդունել են, որ բիրտ ուժ են կիրառել, ծնողներից ներողություն են խնդերլ և ասել, որ այդպիսի բան էլ չի կրկնվի, իսկ կարմիր բերատավորների գնդի հրամանատարն էլ ընդունել էր, որ ինքն է տվել այդ հրամանը և կրկին ծնողներից ներողություն է խնդրել՝ ասելով, թե անհամաչափ ուժ են կիրառել:
«Եթե իրենք էլ ընդունել են, որ անհամաչափ ուժ են կիրառել, ուրեմն այդ 13 կարմիր բերտավորներին մեղադրանք առաջադրք»,-ասաց Արա Ռոստոմյանը և, երկրորդական համարելով դրանից հետո քննության ընթացքը, հավելեց. «Խնդիրը այն է, որ զոհվածների ծնողները գոնե զգան, որ օրենքը գործում է, բայց առ այսօր որևէ մեղադրանք չկա»:
Նա հայտարարեց, որ եթե որևէ պատասխան չլինի զոհվածների ծնողները 15:00-ին հայտարարություն կանեն և այլևս չեն գա Քննչական կոմիտե:
«Մենք կդադարեցնենք գալ քննչական, քանի դեռ իշխանության գլուխ է Նիկոլը, որևէ իրավական համակարգ չի աշխատում և կատարում են իր միանձնյա ցուցումը»,-հայտարարեց Արա Ռոստոմյանը: