Զոհված զինծառայողների ծնողներ. Մենք այստեղ ենք գիշերել
Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշեն անցկացրել են Քննչական կոմիտեի դիմաց։
«Որդիների կանչ» կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.
«ՄԻ ԵՂԵՔ մեզ facebook-ի ընկեր, այլ եղեք մեզ ՊԱՅՔԱՐԻ ՈՒ ԳՈՐԾԻ ԸՆԿԵՐ❗️ Պատկերացնու՞մ եք եթե միայն հենց երեկվա 300 հոգին հիմա մեզ միանան ի՞նչ կկատարվի…
Երեկվանից մենք նստացույց ենք իրականացնում ՀՀ Քննչական կոմիտե-ում առայսօր։ Այսօր ժամը՝ 15:00-ին լրանում է այն ժամկետը, որը մենք տվել էինք սույն կառույցին…ուստի ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ, ԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ։
Միայն լայքելով մենք ոչնչի չենք հասնի…Մեր հայրենիքը վաճառեցին լայվերով և լայքերով….
Մենք այստեղ ենք գիշերել…
Հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5 , ՀՀ Քննչական կոմիտե»։
Զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը գրում է.
«Սիրելի ընկերներ և հետևորդներ, միացեք զոհվածների ծնողների բողոքի ակցիային քննչական կոմիտեի դիմաց։ Խնդրում եմ աջակցել, բայց ոչ կենացներով կամ լայքերով»։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների ծնողները փակել են Մամիկոնյանց փողոցը
- Մինչ օրս որևէ ոստիկանի մեղադրանք առաջադրված չէ․ Զոհված զինծառայողի ծնող
- Զոհված զինծառայողների հարազատները ՔԿ դիմաց նստացույց են սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան