25-30 տարեկան լակոտ ես, քո երկու տարիքին եմ, ինչո՞ւ չես գալիս՝ կոնկրետ իմ հարցի պատասխանը տաս. Հերոսի մայրը՝ Արգիշտի Քյարամյանին
«Ողջ հայ ժողովուրդն եկել այստեղ կանգնել է, նախ՝ ինչու աշխատանքի չեք եկել, երկրորդն էլ՝ մենք երեկվանից ձեր պատախանին ենք սպասում, պատասխան չունե՞ք…»,-Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին դիմեց զոհված զինծառայողների հարազատների կազմակերպած բողոքի ակցիայի մասնակից , Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդա Առուշանյանը և հավելեց. «Թե՞ հայրիկիդ հետ ես պայմանավորվելու, ինքն էլ իր հայրիկի հետ, թե ինչ եք մեզ ասելու»:
Զոհված զինծառայողի հարազատը հորդորեց Քննչական կոմիտեից պատասխանատուները դուրս գան և ծնողներին պատասխան տան:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները նստացույց են կազմակերպել ՀՀ քննչական կոմիտեի դիմաց՝ պահաջելով վարույթ հարուցել 2022 թ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառած 13 ոստիկանի հանդեպ:
«Գիտեք թե կայծ է՝ բռնկվելու է ու անցնի՞, ոչ: Ձեր պատասխանին սպասելու ենք, հակառակ դեպքում գիտեք, թե ինչ է լինելու: 25-30 տարեկան լակոտ ես, քո երկու տարիքին եմ, քո տատի տարիքին, ինչո՞ւ չես գալիս՝ կոնկրետ իմ հարցի պատասխանը տաս»,-հայտարարեց տիկին Լիդա Առուշանյանը և վրդովված ավելացրեց. «Ձեր հերն եմ անիծել, որ նմանատիպ պաշտոններ եք զբաղեցրել նման անկարգ տեղներովդ»
Հարակից հրապարակումներ`
- Դեռ սպասելիք ունեմ Քյարամյանից, որ զոհվածների ծնողներին գոնե մարդատեղ կդնի.Սոս Հակոբյան
- Քանի դեռ իշխանության գլուխ է Նիկոլը, որևէ իրավական համակարգ չի աշխատում.Արա Ռոստոմյան
- Արսեն Բաբայան. Մի երիտասարդ՝ Արգիշտի Քյարամյան անունով ազգանունով ուղղակի չի բարեհաճում իջնել ու խոսել զոհվածների ծնողների հետ