Հայրենիքը ծախել են ու գիտենք՝ ինչու են ծախել, մենք չենք լռելու․ Լիդա Առուշանյան
Գերագույն գլխավոր գժից՝ Նիկոլից մինչև էս տուզիկները,շղթայի հերթական օղակները, որոնք ուղղակի գործիքներ են, ոչ մի ակնկալիք չունեմ, մինչև չվերանա գերագույն գլխավոր գիժը: Բոլորը թուրք են, յաթաղանի սպասարկող են և սպասում են Նիկոլի հրամանին»,-ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը՝ անդրադառնալով ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի չներկայանալուն. «Էսօր էլ վախից գործի չի եկել: Երեկ ամբողջ օրը չի իջել իր գահից, էսօր էլ վախից գործի չի եկել, նրանից ի՞նչ սպասես:
Լիդա Առուշանյանի խոսքով՝ բոլորին ցույց են տվել լուսանկարները, որոնք բռնություն են գործադրել․
«Ո՞ր մեկին դատեն, ամբողջ ոստիկանական համակարգը պետք է դատվի՝ Նիկոլից սկսած մինչեւ վերջին տուզիկը, վերջին սերժանտիկը, բոլորը մեղավոր են ու բոլորը պետք է դատվեն: Ներում-բեկում չի լինելու:
Հիմա մենք պայքարում ենք հայրենիքի համար, թուրքը մտել է Հայաստան, ղեկավարությունը լռում է: Մենք հենց այնպես չենք դուրս եկել, որդի ենք կորցնել: Ընդ որում դիտավորությամբ տարել են մահվան գիրկը, հայրենիքը ծախել են ու գիտենք՝ ինչու են ծախել: Մենք չենք լռելու: Սա պատմության մեջ կմնա որպես նիկոլիզմի դարաշրջան, սև դարաշրջան»։
Ավելի մանրամասն՝ տեսանյությում։