Հայկ Խանումյան. Արցախի գործադիրում առկա հանցավոր անգործությունը բերելու է ճակատագրական հետևանքների
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը գրում է.
«Ադրբեջանն Արցախի նկատմամբ իրականացնում է անակոնդայի քաղաքականություն։ Փաթաթվել է մարմնին ու փորձում է խեղդել` անընդհատ սեղմելով օղակը։
Այս ծանրագույն շրջանում, երբ գործադիր իշխանությունից պահանջվում է անդադար աշխատանք, նախաձեռողականություն, ճկունություն և համարձակություն, Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցնում է ինքնասիրահարված մի թյուրիմացություն։ Գործադիրում առկա հանցավոր անգործությունը, գործելու ունակության բացակայությունը բերելու է ճակատագրական հետևանքների։ Տարրական խնդիրները լուծելու անկարողությունը զուգորդվում է ինքնասիրահարված ֆոտոսեսիաներով և ֆեյսբուքյան բարոյախրատական գրառումներով։
Եթե սրան ավելացնենք նաև երկրում առկա որևէ բան անելու քաղաքական կամքի բացակայությունը, ապա կստանանք շատ տխուր պատկեր։ Մի խոսքով, շտապ ձերբազտվել է պետք անպատասխանատու թյուրիմացություններից։
Այս վիճակից մեզ կարող են հանել միայն պատասխանատվություն վերցնելու պատրաստ, հարցեր լուծելու կամք ունեցող գործիչներն ու թիմերը։ Մենք այլևս ժամանակ չունենք ինչ֊որ լաբորատոր փորձարկումների համար»։
Հարակից հրապարակումներ`
- Կդադարեմ զբաղեցնել ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Հայկ Խանումյան
- «Հրապարակ». Հայկ Խանումյանն ավելի է ամրապնդել իր դիրքերը՝ տարբեր պաշտոնների նշանակելով յուրայիններին
- Հայկ Խանումյան. Բացառում եմ որևէ համագործակցություն Արայիկ Հարությունյանի հետ