Եթե ադրբեջանցի զինյալը լայվ մտներ ու ասեր՝ «Նիկոլ, դավաճան», այնպես արագ կգտնեին. Մամիջանյան
«Արարատ Միրզոյանը որտե՞ղ է պատկերացնում, այդ սահմանապահները որտե՞ղ են լինելու»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանն էականորեն կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաև՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը, ի՞նչ կարծիքի է սրա վերաբերյալ, հնարավո՞ր է՝ սահմանապահների տեղակայմամբ խնդիրը լուծվի։
«Իրենց որդեգրած քաղաքականության համաձայն՝ հավերժ նահանջ, իմ մոտ տպավորություն կա, որ Հայաստանի գործող կառավարիչները ՀՀ-ի համար մի սահման ունեն՝ կառավարական դաչեքն ու վարչապետի կաբինետը, որովհետև միայն դա են պաշտպանում։ Ես, մեղմ ասած, զարմացած էի, երբ վերջին ագրեսիայի ընթացքում՝ մի քանի օր առաջ, Ազգային ժողովից դուրս եկա ու հայտնաբերեցի, որ Ազգային ժողովի շենքը պահպանվում է մի քիչ ավելի լավ, քան Հայաստանի պետական սահմանը»,-ասաց Հ. Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է սահմանապահներին, նա ասաց. «Ցավալի է, որ Միրզոյանն ընդամենը մեկ գործոն է նշում մեծ, կոմպլեքս խնդիրների համատեքստում։
Չի կարող լինել Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում անվտանգություն, եթե երկու օր շարունակ ադրբեջանցի մարդասպանը շրջում է Հայաստանի տարածքում։
Եթե ադրբեջանցի զինյալը, որը հատել է Հայաստանի սուվերեն տարածքը, լայվ մտներ ու ասեր՝ «Նիկոլ, դավաճան», նենց արագ կգտնեին։ Դժվար ադրբեջանցի զինյալն ասեր «Նիկոլ դավաճան»՝ հաշվի առնելով, թե ինչքան է հանդգնացել ու լկտիացել ադրբեջանական կողմը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնաբերված ադրբեջանցու մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը. Քաջարանի համայնքապետ
- Ադրբեջանցի զինծառայողի ձայնագրությունը բավարար է, որպեսզի վերջինս չհամարվի մոլորված. Զաքարյան
- Նիկոլ Փաշինյանը ստել է՝ հայտարարելով, թե ադրբեջանցին լքել է ՀՀ տարածքը
- «Մենք թափեցինք հայի արյուն». Կապանում բռնված ադրբեջանցու տեսագրությունը
- Ո՞ւմ են հանձնել Կապանում գտած ադրբեջանցուն
- Կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն. Նաիրա Զոհրաբյան
- Ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան