Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հայաստանն ու Ադրբեջանը սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա են իրականացնում
Քաղաքագետ, Ոսկանապատ վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Կարծում եմ՝ շատերն են արդեն հասկացել Ալիև-Փաշինյան զույգի գործելաոճը։ Նստում, միմյանց հետ գաղտնի պայմանավորվածություններ են ձեռք բերում, հետո դրանք կյանքի կոչելու պատասխանատվությունը դնում միջին և ցածր օղակների վրա։
Որքան ցածր, այնքան լավ։ Արդյունքում այնպիսի վիճակ է ստեղծվում, որ օրինակ կորպուսների, կամ նույնիսկ գնդերի հրամանատարները ադրբեջանցիների հետ են «բանակցում» ու փաստացի սահմանազատում իրականացնում։ Դե իսկ երբ որևէ բան այնպես չի գնում, ոնց «պետք է», հենց իրենք էլ պատասխանատվության են ենթարկվում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները