«Հրապարակ». ՔՊ-ական որոշ պատգամավորներ ներսում հարց են բարձրացրել Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ ՔՊ-ական որոշ պատգամավորներ ներսում հարց են բարձրացրել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու մասին և ուզում են նման գործընթաց սկսել։ Այդ խմբի, այսպես կոչված, պարագլուխն Անդրանիկ Քոչարյանն է: Նրանք մեղադրում են Թովմասյանին, որ նա հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հայտարարություններին չի միջամտել:
Հիշեցնենք, որ Ղազարյանը հայտարարել էր, թե 2018-ին տեղի է ունեցել «ադրբեջանաթուրքական» հեղափոխություն։ ՔՊ-ականները կարծում են, որ Թովմասյանը պարտավոր էր Ղազարյանին հարկադրել ներողություն խնդրել, մանավանդ, որ Թովմասյանն էլ է մասնակցել այդ հեղափոխությանը և դրա շնորհիվ խմբագրից՝ պատգամավոր, ապա հանձնաժողովի նախագահ դարձել:
Ի դեպ, նիստի ժամանակ ևս նրանք նման կոչով դիմեցին ՄԻՊ թեկնածուին, սակայն Ղազարյանը ներողություն չխնդրեց։ Հիմա ՔՊ-ում մի խումբ փորձում է գեներացնել Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետկանչի գործընթացը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին