Զախարովա. Արթուր Հովհաննիսյանը կամ հիմնվում է իր հորինած ձևակերպման վրա, կամ սխալ է թարգմանվել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է այսօր ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հայտարարությանն այն մասին, թե «մի քիչ անհասկանալի է, որ Մարիա Զախարովան Հայաստանից պարզաբանումներ է պահանջում»։
«Ի պատասխան Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի այն հայտարարություններին, թե չի հասկանում Ռուսաստանի պարզաբանման պահանջը Եվրոպայում ԱՄՆ-ի կողմից անցկացվող զորավարժություններին հայկական կողմի մասնակցության վերաբերյալ, նկատում ենք, որ ակնհայտորեն նա հենվում է հենց իր ձևակերպման վրա և ինքն էլ զարմացած է դրանից»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում, որը տեղադրված է գերատեսչության Թելեգրամ ալիքում։
Այնտեղ տեղադրված է նաև ապրիլի 12-ի ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ.Վ.Զախարովայի պատասխանի սղագրությունը և նշված է. «Հավանաբար, Արթուր Հովհաննիսյանին սխալ է թարգմանվել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները