Տեղի բնակիչները զայրանում էին, թե ինչու իրենք չէին կարող մասնակցել գործողություններին. Մարզպետ
«Տեղ համայնքում իրավիճակը կայուն է։ Բնականաբար, բնակիչների համար իրավիճակն անհանգստացնող է։ Խուճապային տրամադրություններ չկան։ Տեղի բնակիչները հերոսական մարդիկ են։ Նրանք ավելի շատ զայրանում էին, թե ինչու իրենք չենք կարող մասնակցել այդ գործողություններին»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Նա նշել, որ կյանքը բնականոն հունով ընթանում է, իհարկե, անհանգստություն կա, մի քիչ էլ անորոշություն։
Ռ.Ղուկասյանն ասել է, որ սահմանին հանգիստ է, բնագծերն են ճշգրտվում, պարբերաբար երկու կողմից ամրաշինական աշխատանքներ են իրականացվում։ Նա նաև նշել է, որ մարզում կայուն իրավիճակ է, գործունեության որևէ ոլորտ չի դադարել
Մարզպետն ընդգծել է, որ հայ զինվորն իրականացնում է իր առաջ դրած խնդիրները։
,
Հարակից հրապարակումներ`
- Տեղում զոհված հատուկջոկատայիններն այսօր հուղարկավորվեցին
- Արման Թաթոյանը Տեղում է
- Տեղում զոհված Մկրտիչ Հարությունյանին կհուղարկավորեն Եռաբլուրում
- Տեղում գյուղացիները զրկվել են հողատարածքները մշակելու հնարավորությունից՝ մնալով առանց ապրուստի միջոցի․ Դանիելյան
- Տեղում զոհված Նարեկ Սարգսյանն ամուսնացած չէր, երեք եղբայրներից միջնեկն էր
- Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
- Գիշերը հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊՆ
- Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
- Համացանցում հայտնվել են կադրեր Տեղում հնչող կրակոցներից
- Հայտնում են Տեղում զոհերի ու վիրավորների մասին