Տեղում զոհված հատուկջոկատայիններն այսօր հուղարկավորվեցին
Այսօր՝ ապրիլի 14-ին, տեղի ունեցան Սյունիքի մարզի Տեղ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված չորս սպաների հուղարկավորությունները։
News.am-ը գրում է, հատուկջոկատային, փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանը հուղարկավորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Արարողությանը մասնակցել է նաև Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: 34-ամյա Մկրտիչն Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր, ուներ երկու դուստր:
26-ամյա լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը հուղարկավորվել է Վայոց ձորի Զառիթափ գյուղի եղբայրական գերեզմանատանը: Հենրիկը մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին: Ջաբրայիլի շրջանի մարտերին մասնակցելիս ուսի հատվածում մանգամ վիրավորում է ստացել, ապաքինվել ու կրկին վերադարձել է մարտի դաշտ, և ստացել երկրորդ վիրավորումը ոտքի հատվածում:
Լեյտենանտ Արթուր Սահակյանը հուղարկավորվեց Շիրակի Ազատամարտիկների պանթեոնում: 23-ամյա Արթուրը Գյումրիից էր, զբաղվում էր կարատեով:
29-ամյա հատուկջոկատային Նարեկ Սարգսյանը հուղարկավորվեց Սևան քաղաքում: Նախքան զինվորական դառնալը Նարեկը սովորել էր Սևանի քոլեջի ծրագրավորման բաժնում:
Հարակից հրապարակումներ`
- Տեղում զոհված Մկրտիչ Հարությունյանին կհուղարկավորեն Եռաբլուրում
- «Սևանը գլխիկոր դեպի անմահություն է ճանապարհում իր հերոսին»
- Մկրտիչ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հայրական տանը
- Տեղում զոհված Նարեկ Սարգսյանն ամուսնացած չէր, երեք եղբայրներից միջնեկն էր
- Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
- Մկոն ինտելեկտուալ զինվորականի տեսակ էր. Թալինը սգում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան