ՔԿ-ն ԶՊՄԿ-ում սպանվածի հեռախոսն ադրբեջանցու մոտ գտնելու վերաբերյալ տեղեկություններ չունի
Կապանի բնակիչների կողմից երեկ հայտնաբերված ու բռնված ադրբեջանցին գտնվում է ԱԱԾ-ում։ Ինչո՞ւ ծառայությունն ադրբեջանցուն չի հանձնում քննչական կոմիտեին, որի վարույթում է գտնվում ԶՊՄԿ-ի աշխատակցի սպանության գործը։ Հիշեցնենք, որ Սյունիքում համոզված են՝ հենց ադրբեջանցին է սպանել կոմբինատի աշխատակցին։
«Անձը չի ներկայացվել ՔԿ՝ որպես վարույթ իրականացնող մարմնի։ Այդ հանգամանքի հետ կապված ես որևէ ուրիշ տեղեկատվություն տրամադրել չեմ կարող, քանի որ չունեմ նման տեղեկություններ»,-Panorama.am-ին ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Այն տեղեկությունները, որ սպանված տղամարդու հեռախոսը գտել են ադրբեջանցու մոտ, համապատասխանո՞ւմ են իրականությանը, հարցրեցինք ՔԿ-ին։
«Դրա վերաբերյալ տեղեկություններ չունենք, բայց մամուլի հրապարակումները քրեական վարույթի շրջանակում ստուգվում են»,-ասաց նա։
ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի վրա առկա են հրազենային վնասվածքներ:
Դեպքի վայրի զննությամբ ՓԲ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով:
Դեպքին հաջորդող օրը Կապանում հայտնաբերել են ադրբեջանցուն։ Ըստ նրա հեռախոսով արված տեսագրության, ադրբեջանցին ասել է, որ հայի արյուն է թափել։
Երեկ հայտնաբերված երկրորդ ադրբեջանցու մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը, «Ազատության» հետ զրույցում ասել էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյան. Ապացույցներով ամրագրել ենք ադրբեջանական հանցավոր ներխուժումները ՀՀ ինքինշխան տարածք
- Եթե ադրբեջանցի զինյալը լայվ մտներ ու ասեր՝ «Նիկոլ, դավաճան», այնպես արագ կգտնեին. Մամիջանյան
- Կապանում բռնած ադրբեջանցուն հանձնել են ԱԱԾ-ին
- Հայտնաբերված ադրբեջանցու մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը. Քաջարանի համայնքապետ
- Ադրբեջանցին փորձել է անցնել սահմանը, բայց չի հասցրել. «Փաստինֆո»
- «Մենք թափեցինք հայի արյուն». Կապանում բռնված ադրբեջանցու տեսագրությունը
- Ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան