Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք տվեց, ուղիղ ասաց, որ ես եմ սպասել ձեր տղաներին. Զոհված զինծառայողի հայր
«Հայաստանում իրավական համակարգը չի գործում, ինչպես նաև չի գործում դատական, անվտանգային համակարգերը»,- Քննչական կոմիտեի դիմաց հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանը։
Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երեկվանից նստացույց են անում Քննչական կոմիտեի դիմաց։ Այսօր մինչև 15։00-ն ժամանակ էին տվել ՔԿ-ին՝ կատարելու իրենց պահանջը՝ մեղադրանք առաջադրել 2022 թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծնողների նկատմամբ բռնության գործադրած ոստիկաններին։
«Մենք համոզվեցինք, որ իրավական առումով այս երկրում ոչ մի հարց չի լուծվում, մի մարդու ցուցումով է ամեն ինչ արվում, մինչև այդ մարդը չհեռացվի, որևէ իրավական հարց չի լուծվելու։ Թող իրենք հանգիստ մնան այստեղ, իրենց մյուս գործերով զբաղվեն, մենք հստակ գիտենք՝ մինչև այդ մեկ մարդուց չազատվենք, ոչ մի հարց չի լուծվելու»,- ասաց Ա. Ռոստոմյանը։
Իրենց պահանջների վերաբերյալ ՔԿ տարածած պարզաբանումը նա որակեց նեղացած երեխայի հայտարարություն. «Իրենք ուզում են, որ մենք իրենց ամեն ինչով աջակցենք, որպեսզի կարողանան իրենց գործն անել, բայց մենք պարտավոր չենք։ Մինչև հիմա ինչ գործողություն էլ արվել է, արվել է զուտ մեր միջամտության արդյունքում։ Երկու ամսում չեն կարողանում նույնականացնել այն ոստիկաններին, որոնց ամբողջ հանրությունը ճանաչում է։ Չեն ուզում»։
Զոհված զինծառայողի հայրն ընդգծեց՝ իրավական առումով այլևս Հայաստանից որևէ ակնկալիք չունեն։
«Մենք այլևս ոչ կգանք Քննչական կոմիտե, ոչ կգնանք դատախազություն։ Դիմում ենք բոլոր իրավապաշտպաններին, որ մեր հարցը բարձրացնեն միջազգային կառույցներում։ Թող միջազգային կառույցները զբաղվեն։
Այսօրվանից մենք այլևս իրավական հարցերով չենք զբաղվելու»,- ասաց Ա. Ռոստոմյանը։
Նրա հիշեցրեց ուղիղ մեկ տարի առաջ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի», ապա նշեց. «Այսինքն ինքնախոստովանական ցուցմունք տվեց, ուղիղ ասաց, որ ես եմ սպասել ձեր տղաներին։ Նաև դա մեսիջ պետք է լիներ մյուս ծնողներին, որ հերթով մյուս երեխաներին էլ է սպանելու։
Իրենք բոլոր տարածքները հանձնում են, մեր տղաներին սպանում են։ Բազմիցս ասել եմ՝ այս իշխանությունը տղաներ չի սիրում, բոլոր տղաներին էլ կոտորելու են»։
Նա ասաց, որ այսօրվանից իրենց պայքարը լինելու է քաղաքական։
«Մեր ակցիաները լինելու են շարունակական մինչև ազատվենք այսօրվա իշխանություններից։ Համատեղ ուժերով պետք է վռնդենք այս իշխանություններին։ Մեր ծրագրերի մասին մենք կհայտարարենք»,- ասաց Արա Ռոստոմյանը։
Հարակից հրապարակումներ`
- 25-30 տարեկան լակոտ ես, քո երկու տարիքին եմ, ինչո՞ւ չես գալիս՝ կոնկրետ իմ հարցի պատասխանը տաս. Հերոսի մայրը՝ Արգիշտի Քյարամյանին
- Դեռ սպասելիք ունեմ Քյարամյանից, որ զոհվածների ծնողներին գոնե մարդատեղ կդնի.Սոս Հակոբյան
- Էլիբեգովա. ՔԿ-ի ռելիզը կարդացի, ցինիզմից ապշում եմ
- ՔԿ դիմաց բողոքի ակցիա իրականացնող ծնողներին մի կին իր թխած գաթան էր բերել
- Արսեն Բաբայան. Մի երիտասարդ՝ Արգիշտի Քյարամյան անունով ազգանունով ուղղակի չի բարեհաճում իջնել ու խոսել զոհվածների ծնողների հետ
- ՔԿ-ն՝ զոհված զինծառայողների հարազատների պահանջների մասին
- Զոհված զինծառայողների հարազատները մինչև ժամը 15։00-ն կսպասեն
- Զոհված զինծառայողների ծնողներ. Մենք այստեղ ենք գիշերել
- «Թուրք», «դավաճան», «ամոթ»՝ զոհված զինծառայողների ծնողները վանկարկեցին ՔԿ նախագահի հետևից
- Զոհված զինծառայողների ծնողները փակել են Մամիկոնյանց փողոցը
- Մինչ օրս որևէ ոստիկանի մեղադրանք առաջադրված չէ․ Զոհված զինծառայողի ծնող
- Զոհված զինծառայողների հարազատները ՔԿ դիմաց նստացույց են սկսել