Կասեցրեք այս մեթոդաբանությամբ ծառերի փոխարինման ծրագիրը․ Քրիստինա Վարդանյան
Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է
«Ցանկացած աշխատանք անելու համար գիտելիք է պետք… Իսկ զանգվածային հատումը երբևիցե խնդիր լուծել չի կարող, առավել ևս, Երևանի էկոլոգիական աղետալի վիճակի պարագայում։
Տարեց ծառի ստվերում է երիտասարդ ծառը ձևավորվում։ Այո, ես ժամանակին ասել եմ, որ ծառերը աստիճանաբար պետք է փոխարինվեն, բայց դա ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ աշխատանք է։ Եվ նորատունկերին դեռ տարիներ են պետք սաղարթ ձևավորելու և բացը լրացնելու համար։
Ի վերջո, ծառը կենսաբազմազանության տունն է, սննդային բազա ու հենց հիմա, սերմերով ծածկված վիճակում… Ուրիշի տունը քանդողը երբեք իր հանգիստը էլ չի գտնելու…
Կասեցրեք_այս_մեթոդաբանությամբ_ծառերի_փոխարինման_ծրագիրը»։
Հարակից հրապարակումներ`
- «Սկսվեց Սայաթ-Նովայի ծառերի սպանդ»
- ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ
- Կասկադի տարածքում հաստաբուն ծառերը կտրում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան