Երկրի ներսում սկսում է ինչ-որ բան եռալ. Օգտատերերն արձագանքում են Ադրբեջանի դրոշն այրելուն
Հայաստանյան լրատվամիջոցներում, սոցցանցերում թոփ թեմա դարձավ ոճաբան Արամ Նիկոլյանի կողմից երևանյան բեմում Ադրբեջանի դրոշն այրելը։ Ի դեպ, դահլիճում ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնը զբաղեվնող Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը գրում է.
«Արամ Նիկոլյան ջան... նիկոլի աչքի առաջ....»։
Սոցցանցերի օգտատերերի մեծ մասը ողջունում է նրա գործողությունը։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.
«Երկրի ներսում սկսում է ինչ-որ բան եռալ...»։
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրել է.
«5 հազարից ավել ընտանիքներ դժբախտացրած երկրի դրոշն այրելը մի բան էլ մեղմ գործողություն է ու, եթե Հայաստանում էս պահին չլիներ ադրբեջանական իշխանություն էդ վիժվածքների դրոշը Երևանի կենտրոնում չէր ծածանվի, իսկ էդ հարամ դրոշն այրողին ոչ մեկ ավելորդ բան չէր ասի:
Կարճ ասեմ՝ լավ ա արել այրել ա!!
Հ.Գ. Էն աննա վարդապետյանին ասեք թող մի հատ թարմ քրեական գործ հարուցի՝ շեֆի շեֆի երկրի դրոշն այրելը արդարացնելու հատկանիշներով»։
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է.
«Կաթսան եռում է: ԱԺ-ը նախագահին փողոցում դիմում են իրեն արժանի «դավաճան» ձևակերպմամբ, վարչապետի վրա անձրևանոց են շպրտում, ադրբեջանցիների աչքի առաջ վառում են իրենց դրոշը: Էս պրոցեսը էլ կանգ չի առնելու: Մարդկանց վախն ու սիտուատիվ պապանձումը անցնում են և վճռականության իմպուլսները ակնհայտ են դառնում: Մոտենում ենք անդառնալիության կետին: Ո՞նց ես, Մելքոնյան Գագո»։
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Թշնամու հետ՝ ոնց թշնամու, լինի սահմանին, լինի խոսքով, լինի դրոշ այրելով։
Վաղ թե ուշ ապազգային ազդեցությունը ազգային հակազդեցություն էր ծնելու»։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնվել են կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես են բեմից հեռացնում Ադրբեջանի դրոշը
- Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության մեկնարկին երևանյան բեմում այրել են, ապա հեռացրել Ադրբեջանի դրոշը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան