Ի՞նչ է ակնարկել Բաքվին իրանցի հայտնի վերլուծաբանը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելագրամի իր ալիքում անդրադարձել է իրանցի հայտնի վերլուծաբանի հայտարարությանը.
«Իրանցի հայտնի վերլուծաբան Շուայբ Բահմանը թվիթերյան իր էջում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին համեմատել է Իրաքի նախկին բռնապետ Սադդամ Հուսեյնի հետ՝ նշելով, որ վերջինս էլ թշնամանք ուներ Իրանի հանդեպ։
«Եթե մի ժամանակ Երուսաղեմի ճանապարհն անցնում էր Քարբալայով, այժմ՝ կարող է անցնել Բաքվով», - գրել է իրանցի վերլուծաբանը՝ պատկերավոր ակնարկելով այն, որ իրանցիներն այժմ փաստացի տնօրինում են Իրաքում գտնվող շիայական հայտնի սրբատեղի Քարբալա քաղաքը և նույնը կարող է տեղի ունենալ Բաքվի հետ»։