Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսեն ապրիլի 16-ից:
Մրցումները կանցկացվեն ապրիլի 15-23-ը:
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում՝
Ապրիլի 16, ժամը 17:30՝ Իզաբելա Յայլյան, Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ)
Ապրիլի 17, ժամը 20:00 ՝ Գոռ Սահակյան (67 կգ)
Ապրիլի 18, ժամը 11:30՝ Անուշ Արշակյան (64 կգ, B խումբ)
Ապրիլի 19, ժամը 20:00՝ Ռաֆիկ Հարությունյան (81 կգ)
Ապրիլի 20, ժամը 17:30՝ Անդրանիկ Կարապետյան (89 կգ)
Ապրիլի 20, ժամը 20:00՝ Տաթև Հակոբյան, Էմմա Պողոսյան (76 կգ)
Ապրիլի 21, ժամը 09:00՝ Աննա Ամրոյան (81 կգ, B խումբ)
Ապրիլի 21, ժամը 17:30՝ Լիանա Գյուրջյան (81 կգ)
Ապրիլի 21,ժամը 20:00՝ Դավիթ Հովհաննիսյան, Արա Աղանյան (96 կգ)
Ապրիլի 22, ժամը 15:00՝ Գարիկ Կարապետյան (102 կգ)
Ապրիլի 22, ժամը 17:30՝ Սամվել Գասպարյան, Պետրոս Պետրոսյան (109 կգ)
Ապրիլի 22, ժամը 20:00՝ Հռիփսիմե Խուրշուդյան, Մարգարիտա Առաքելյան (87 կգ)
Ապրիլի 23, ժամը 13:30՝ Ջուլիետա Ավանեսյան (+87 կգ)
Ապրիլի 23, ժամը 16:00 Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ)
Ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում:
ՒՆ