Գերմանիայում և Լեհաստանում սահմանափակվել է Ուկրաինայի «անհետացման» մասին Մեդվեդևի թվիթը
Ուկրաինայի «անհետացման» մասին Դմիտրի Մեդվեդևի գրառումը սահմանափակվել է Գերմանիայում և Լեհաստանում։ Անվտանգության խորհրդի փոխնախագահի քարտուղարությունում «Ռիա Նովոստի»-ին հայտնել են, որ դա անպատասխան չի մնա:
Twitter-ը տեղեկացրել է, որ հրապարակումը թաքնված է այս երկու երկրներում ՝ տեղական օրենսդրության պատճառով:
«Դա անպատասխան չի մնա»,- նշել է Մեդվեդևի օգնական Օլեգ Օսիպովը:
Ապրիլի 8-ին ամերիկյան սոցցանցում Մեդվեդևի էջում հայտնվեց անգլալեզու հրապարակում, որտեղ ԱԽ փոխնախագահը, ինչպես VKontakte-ի իր հրապարակման մեջ, գրում էր, որ Ուկրաինան ոչ մեկին պետք չէ, ուստի այն կվերանա։
Ի պատասխան՝ Twitter-ի օգտատերերը սկսել են հանդիմանոլ սոցցանցի նոր սեփականատեր Իլոն Մասկին՝ Մոսկվայի դեմ «պատժամիջոցները չկատարելու» և «ռուս առաջնորդներին հարթակ վերադառնալու թույլտվության համար»։ Ինքը՝ Մասկը, հետո ասել է, որ մարդիկ պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեն՝ կարդալով լուրերը։
Հարակից հրապարակումներ`
- Մասկը պատասխանել է Twitter-ի օգտատերերի դժգոհությանը Ուկրաինայի մասին Մեդվեդևի գրառման հետ կապված
- Մեդվեդև. Ուկրաինան կվերանա, քանի որ այն ոչ մեկին պետք չէ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին