Արցախից ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ տեղափոխվել է Երևան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, 8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 317 հիվանդ
Հարակից հրապարակումներ`
- Հալեպահայերը հավաք կանցկացնեն՝ ի աջակցություն Արցախի
- Շուշի քաղաքն Արցախի անբաժանելի մասն է. Արցախի ԱԳՆ
- Արցախում 2022-2023 թթ. ուստարում ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման հետ կապված իրավական խնդիրը կարգավորվել
- Իշխանությունները պարտավոր են առաջնորդվել Հայաստանի և Արցախի առաջնահերթություններով. Տիգրան Աբրահամյան
- Ուխտագնացություններ՝ դեպի Արցախի հինավուրց վանական համալիրներ
- Արցախում նոր կտրոններ տրամադրելու մասին հայտարարությունը բարկացրել է արցախցիներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին