Բայդենին մտոհոգում է փաստաթղթերի արտահոսքի փաստը, այլ ոչ թե փաստաթղթերի բովանդակությունը
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 21-ամյա մի ամերիկացու, ով աշխատում է ամերիկյան ռազմաբազայում՝ կապված գաղտնի հետախուզական փաստաթղթերի արտահոսքի հետ, որոնց թվում է ուկրաինական պատերազմի վերաբերյալ գաղտնի տեղեկությունը:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, ԱՄՆ իշխանությունները 21-ամյա Ջեք Թեյշեյրային ձերբակալել են Մասաչուսեթս նահանգի Դայթոն քաղաքի տներից մեկում՝ գաղտնի հետախուզական և ռազմական փաստաթղթերի արտահոսքի գործով:
ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները հինգշաբթի օրը ձերբակալել են մի կասկածյալի։
«Այսօր Արդարադատության նախարարությունը ձերբակալել է Ջեք Դուգլաս Թեյշեյրային՝ կապված ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվության ենթադրյալ չարտոնված հեռացման, պահպանման և փոխանցման հետաքննության հետ: Թեյշեյրան Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ազգային գվարդիայի աշխատակից է»,- հայտարարել է Գարլենդը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ The Washington Post թերթը և այլ լրատվամիջոցներ հայտնել են չորեքշաբթի ուշ երեկոյան, որ արտահոսքի հետևում կանգնած մարդը փաստաթղթերը կիսել է սոցիալական մեդիայի Discord կայքում:
Փաստաթղթերի արտահոսքի մասին լուրը հայտնի դարձավ անցյալ շաբաթ: Դրանք ներառում են ուկրաինական ռազմական դիրքերի քարտեզներ և Վաշինգտոնի կողմից Ուկրաինայի և ԱՄՆ դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցության մանրամասն գնահատականներ:
Հինգշաբթի Պենտագոնում պաշտոնյաներն անդրադարձան իրենց անվտանգության միջոցառումներին:
«Ես կասեի, որ կարևոր է հասկանալ, որ մենք ունենք խիստ ուղեցույցներ գաղտնի և զգայուն տեղեկատվության պաշտպանության համար: Սա դիտավորյալ հանցավոր արարք էր այդ ուղեցույցների խախտմամբ»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար, Բրիգադային գեներալ Փեթ Ռայդերը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով գտնվում է Իռլանդիայում, անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից շարունակվող հետաքննությանը և արտահոսքին՝ շեշտելով, որ նրան մտահոգում է ոչ թե արտահոսված տեղեկության բովանդակությունը, այլ արտահոսքի փաստը։
Արդարադատության նախարարությունը շաունակում է արտահոսքի վերաբերյալ քրեական գործի հետաքննությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները