Գևորգ Դանիելյան. Դեռ հարց է, թե ինչն է ավելի նսեմացուցիչ՝ այրելը, թե առանց առիթ տալու Հայաստանի հիմնի տակ կքանստելը
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Մի կողմ թողնենք մեր իրավիճակում անսովոր մեծ շուքով մրցաշարի բացման արարողությունը, բայց իրեն միջազգային ահաբեկչական բանդայի կարգավիճակ շնորհած պետության դրոշը այրելը առանձնակի համազգային աղետի վերածել, անգամ ընդհանրապես քննարկման նյութ դարձնել պետք չէ:
Դեռ հարց է, թե ինչն է ավելի նսեմացուցիչ՝ այրելը, թե առանց առիթ տալու Հայաստանի հիմնի տակ կքանստելը և այլ տգեղ սադրանքները: Այս օրերին միակ քննարկման խնդիրը Երկրի, հատկապես՝ Արցախի անվտանգության երաշխավորումն է, ինչի գրավականը կամքն է, սթափ, իրական քայլերը, ոչ թե կենցաղային-սիրողական մտածումները»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Հուսով եմ կարիք չկա բացատրելու, թե ինչի վրա կարող են ծախսվել օտարերկրյա ֆինանսական միջոցները
- Գևորգ Դանիելյան. Ինչո՞ւ է միջազգային ահաբեկչությունը որակվել իբրև «դիվերսիոն ներթափանցում»