Էրդողանի ներկայացուցիչ. Շվեդիան կմիանա ՆԱՏՕ-ին Թուրքիայի պահանջը կատարելուց հետո
Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն կունենա միայն այն դեպքում, եթե կատարի Թուրքիայի՝ ահաբեկչական գործողություններին համատեղ հակազդելու հիմնական պահանջը։ TV100 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։
«Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հարցում մենք հավատարիմ ենք օբյեկտիվ չափանիշներին։ Մեր հիմնական պահանջը ահաբեկչության դեմ պայքարն է»,- պարզաբանել է Կալինը՝ ընդգծելով, որ միայն այս պահանջի կատարման դեպքում Շվեդիան կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին։
Կալինի խոսքով, Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցները հետ պետք է համերաշխ լինեն ահաբեկչության դեմ պայքարի հարցում։
«ՆԱՏՕ-ն զբոսաշրջության գործակալություն չէ և մշակութային միություն չէ»,- ամփոփել է թուրք քաղաքական գործիչը։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընտրություններից հետո Թուրքիան ծրագրում է բանակցել Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ։ Նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ընդգծել է, որ Շվեդիան պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ֆինլանդիան և Շվեդիան հանել են Թուրքիային զենք վաճառելու արգելանքը
- Ստոլտենբերգը կարծում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես կդառնան ՆԱՏՕ-ի անդամ 2023 թվականին
- Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար քրդերի նարցում նոր քայլերի կարիք ունեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան