Իտալիան պատրաստվում է բարձրացնել վանդալիզմի համար տուգանքների չափը
Իտալիայում պահանջում են օրենք ընդունել հուշարձանները կամ մշակութային այլ վայրերում վանդալիզմի դեպքերով տուգանքները բարձրացնելու համար: Նախարարների կաբինետի նիստում կառավարությունը պաշտպանել է մշակույթի նախարարի առաջարկած օրինագիծը, որը նախատեսում է 10-60 հազար եվրոյի չափով տուգանքների կիրառում, և ակնկալվում է, որ առաջարկը կհաստատվի խորհրդարանի կողմից։
artguide.com-ի հաղորդմամբ, մշակույթի նախարարը նշել է, որ կառավարությանը վերջերս անհրաժեշտ էր եղել 40,000 եվրո՝ Պալացցո Մադամայի (որտեղ գտնվում է Իտալիայի Սենատը) ճակատը մաքրելու համար, որը վնասել էին վանդալները։
Ապրիլի սկզբին բնապահպան ակտիվիստները սև ներկ են լցրել Իսպանական աստիճանների ներքում գտնվող Բարկաչչա շատրվանի մեջ:
«Նա, ով կատարում է այդ արարքները, պետք է կրի նաև ֆինանսական պատասխանատվություն»,- ասվում է նախարարի հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում