Հովիկ Աղազարյան. Ամոթ ինձ
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ կռվի էր բռնել փողոցում կարտոֆիլ վաճառողների հետ, այսօր ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել երեկվա միջադեպի համար.
«Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ, որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։
Ամոթ ինձ»,-գրել է նա։
Մեկնաբանություններում շատերը Աղազարյանի՝ իրեն ուղղված ամոթանքը կրկնել ու հաստատել են.
«Հազար ամոթ»։
«Գուցե ավելի լավ լիներ զոհվածների ծնողներից ներողություն խնդրեիք ադրբեջանի դրոշը մայրաքաղաք բերելու համար Արցախի շրջափակման ու սահմանախախտ ադրբեջանցու խաղաղ բնակչի սպանության ու հազարավոր զոհերի ֆոնին՝ հետո նոր բերեիք, գուցե սենց բաներ չլինեին․․․»։
«Ամոթ եւ Մե'զ, որ Զեզանից,
Հեղափոխական թիմով հանդերձ ավելի'ն չպահանջեցինք։
ԲԱ'ՅՑ այլեւս անտանելի է նման երեւույթներ հանդուրժելը։
Հնարավորություն ստեղծվեր ԱԺ-ի ամբիոնից կասեի խոսքս,որն էլ համահունչ կլիներ հարյուր հազարավորների խոսքին ու ցանկություններին»։
«Այո, ամոթ ձեզ, որ թշնամուն բերել եք ներս»։
Հարակից հրապարակումներ`
- «Քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ ունեցող երկրի, ո՞ր վարկանիշի անկումից եք անհանգստացել»
- Անի Սամսոնյանը՝ Նիկոլյանին. Դուք հերոս չեք
- Վարչապետի աշխատակազմից Հ1-ին հրահանգել են աշխատանքից ազատել Արամ Նիկոլյանին. աղբյուր
- Դավիթ Թումասյան. Արամ Նիկոլյանի արարքում խուլիգանության հանցակազմը բացակայում է
- Արամ Նիկոլյան. Եթե մարդիկ կան, որ կարծում են, ես չպետք է անեի դա, թող Ադրբեջանի դրոշը փակցնեն իրենց տանը
- Արամ Նիկոլյանն ազատ արձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան