Մոլդովայի վարչապետը վիրավորել է իր երկրի քաղաքացիներին
Մոլդովայի վարչապետ Դորին Ռեսինը հրապարակային ելույթի ժամանակ երկրի բնակիչներին անվանել է «սահմանափակ կարողություններ ունեցող ազգ»։ Այդ մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով մոլդովական ԶԼՄ-ների հրապարակումները։
Ավելի վաղ, Ռեչանը մասնակցել է մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված «Ազգային անվտանգության ապահովման ռազմավարական տեսլականը՝ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման համատեքստում» կլոր սեղանի քննարկումներին։
Ելույթի ընթացքում վարչապետը խոսել է հանրապետության եվրաինտեգրման և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին՝ զարմանք հայտնելով, որ իր այցելած գյուղերի ու շրջանների շարքային քաղաքացիները հաճախ արտաքին քաղաքական վեկտորի մասին այլ կարծիք ունեն, քան երկրի ղեկավարությունը։
«Գլխավորը, որ պետք է անեն քաղաքական գործիչները, կրթելն ու վախերը հաղթահարելն է, պետք է կրթել, բացատրել, խրախուսել, պատասխանատվություն կրել, դա է մեր անելիքը»,- ասել է Մոլդովայի վարչապետն ու ավելացրել, որ բնակչությանը պետք է պատմել Մոլդովայի համար եվրաինտեգրման առավելությունների մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին