ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է ձերբակալված Արամ Նիկոլյանին տեսակցելու
ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին ձերբակալված Արամ Նիկոլյանին տեսակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Հիշեցնենք, որ Երևանում ապրիլի 14-ին Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը նախ այրել, ապա բեմից հեռացրել է Ադրբեջանի դրոշը։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել էր, որ Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, նախնական տեղեկություններով նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Նիկոլյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով
- Նարեկ Մանթաշյան. Արամ Նիկոլյանին ոստիկանության բաժին են տարել
- Իրավիճակը լավ չի ու խնդրում եմ իրեն չանհանգստացնել. Արամ Նիկոլյանի ներկայացուցիչ
- Երկրի ներսում սկսում է ինչ-որ բան եռալ. Օգտատերերն արձագանքում են Ադրբեջանի դրոշն այրելուն
- Հայտնվել են կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես են բեմից հեռացնում Ադրբեջանի դրոշը
- Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության մեկնարկին երևանյան բեմում այրել են, ապա հեռացրել Ադրբեջանի դրոշը