Գիտնականները հայտնաբերել են Պարկինսոնի հիվանդության ռիսկի նոր գործոններ
Լոնդոնի Queen Mary համալսարանի գիտնականները վերլուծել են բժշկական գրառումները և հայտնաբերել Պարկինսոնի հիվանդության որոշակի ախտանիշներ, որոնք կարող են ի հայտ գալ ախտորոշումից 10 տարի առաջ: Հետազոտողները հայտնաբերել են հիվանդության զարգացման երկու նոր ռիսկի գործոն, գրում է «Իզվեստիա»-ն։
Ստացված տվյալների համաձայն՝ դրանք էպիլեպսիան և լսողության կորուստն են։
«Չնայած նախորդ ուսումնասիրությունները ակնարկում էին կապի մասին, օրինակ ՝ էպիլեպսիան ավելի տարածված է Պարկինսոնով հիվանդների մոտ, քան ընդհանուր բնակչության շրջանում, այժմ մեզ ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ փոխկապակցվածությունն ամբողջությամբ հասկանալու համար»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ, դոկտոր Քրիստինա Սիմոնեթը:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ առաջնային օղակի բժիշկները տեղյակ լինեն Պարկինսոնի հիվանդության հնարավոր ախտանիշների մասին և կարողանան օգնել հիվանդներին վաղ փուլերում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան