Ֆրանսիայի ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ
Ֆրանսիայի Բորդո քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ։ Տուժել է յոթ մարդ։
Ոստիկանությունը ձերբակալել է մեքենայի վարորդին և երեք ուղևորներին։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով ֆրանսիական «France Bleu» ռադիոկայանին։
Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է կառավարումը։ Արդյունքում նա հարվածել և վիրավորել է յոթ հոգու։
Նրանցից երկուսը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են։ Նրանք ոտքի և ազդրի վնասվածքներ են ստացել։ Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան