Բաբկեն Պիպոյան. Ո՞վ էր ստիպել «բալ-մասկարադ» խաղալ
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով երեկ երեկոյան Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության բացմանը Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշն այրելուն, գրում է.
«Դրոշը վառեց…
Մինչ քննարկողեր կան՝ լավ արեց, թե՝ վատ, մի բան էլ ես ասեմ:
Նմանատիպ միջոցառումներին այսօրինակ «շոու-ծրագրերը» պարտադիր չեն: Սա օլիմպիական խաղերի բացում չէ: 2 օր առաջ ենք սահմանում զոհեր տվել: «Տաշ-տրնգի», դատարկ ոռբացությամբ «զարմացնելու» ու գլուխ գովելու հեչ ժամանակը չէր: Տեսակ, դիմագիծ, սգալու ու վիշտը կիսելու հատկություն՝ միշտ պետք է մնան գերակա կեղծ արժեքների նկատմամբ:
Գնահատական տալուց առաջ, սա էլ հաշվի առեք:
Ի՞նչ «աննախադեպ» բացում:
Ո՞վ էր ստիպել «բալ-մասկարադ» խաղալ:
Այս «տրնգին» չպետք է լիներ, որ մի հատ էլ հիմա քննարկվեր՝ հերոսություն է՞ այրելը, թե՞ ոչ այնքան: Դուր գալի՞ս է, թե՞ ոչ»։
Արձագանքելով գրառմանը՝, ըմբշամարտիկ, Եվրոպայի (2009թ.) և աշխարհի (2014թ.) չեմպիոն, աշխարհի գավաթակիր (2010թ.), օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը գրել է.
«Որպես ոլորտից «մի քիչ» հասկացող մարդ, հաստատում եմ ասածդ: Որևէ օլիմպիական մարզաձևի մայրցամաքային առաջնություն(Եվրոպա,Ասիա...)նման ճոխությամբ չեն անցկացնում: Չկա նման նախադեպ: Միշտ անում են գեղեցիկ, ճաշակով փոքրիկ միջոցառում՝ հիմնականում մրցումները սկսելու հաջորդ օրը(կախված մարզաձևից՝ մի փոքր կարող է տարբերվել...):
Սրանց մոտ «Хлеб и зрелище» վիճակն է,էլ չասեմ, որ կգա ժամանակ, երբ անհրաժեշտ կլինի ստուգել, թե ինչպես են արվել այդ ծախսերը...
«փողի պակաս չունենք»-ը դարձել է քպ լոզունգը: Մենակ թե «չգիտես ինչու» պետ. պարտքը դարձել է 11մլրդ $…
հ.գ. 2 օրից կկիսվեմ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության կադրերով(Խորվաթիա) , 2 շաբաթից էլ՝ Պանամերիկայի(Արգենտինա), կհամեմատեք:
հ.գ.2 Օլիմպիական վարկանիշով ըմբշամարտ մարզաձևը ծանրամարտից բարձր է…»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Նիկոլյան. Եթե մարդիկ կան, որ կարծում են, ես չպետք է անեի դա, թող Ադրբեջանի դրոշը փակցնեն իրենց տանը
- Աշոտյան. Նիկոլյանն իրականում վառեց ոչ թե Ադրբեջանի, այլ նիկոլականության սիմվոլը
- Արամ Նիկոլյանն ազատ արձակվեց
- Փաստաբան. Նիկոլյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով
- Երկրի ներսում սկսում է ինչ-որ բան եռալ. Օգտատերերն արձագանքում են Ադրբեջանի դրոշն այրելուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան