«Ժողովուրդ». Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան, ովքեր են հրավիրվել հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե որ նախկին և ներկա պաշտոնյաները ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով կհրավիրվեն Հակակոռուպցիոն դատարան և կհարցաքննվեն։ Այսպիսով, նրանք են ՊՆ նախկին Նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը երեկ պաշտոնապես հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան:
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։
Ըստ ՔԿ-ի՝ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, և սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել է:
Նշենք, որ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին. նա պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան