«Քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ ունեցող երկրի, ո՞ր վարկանիշի անկումից եք անհանգստացել»
Ադրբեջանի դրոշն Արամ Նիկոլյանի կողմից այրելու արարքի արձագանքները խիստ տարբեր են։ ոմանք քննադատում են, մյուսներն՝ արդարացնում, մի մասն էլ անհանգստանում է երկրի վարկանիշին հասցված վտանգի համար։
«Քանի դեռ հաշտ եք քաղաքացու ձեռքերը բռնել տվող և դեմքին թքող ԱԺ նախագահ, համաշխարհային ճանաչում ունեցող ստախոս, կիսագրագետ, կապիտուլյանտ վարչապետ ունենալու հետ, պետության հեղինակությունից մի՛ խոսացեք:
Վաղուց այդ հեղինակությունից բան չի մնացել:
հ.գ. իշխող խմբակի կողմից Հայաստանի հեղինակազրկման մի ամբողջ գիրք կարելի է գրել...»,-գրել է ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը։
«Քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ ունեցող երկրի, ո՞ր վարկանիշի անկումից եք անհանգստացել»,-գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ արձագանքելով Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու դեմքին թքելու խայտառակ պատմությանը, ՀՀ առաջին նախագահ Լևեն Տեր-պետրոսյանը մասնավորապես հայտարարել էր.
«Այժմ վերադառնանք Հայաստանի առաջնային մանդատով օժտված միակ ատյանի ղեկավար տխրահռչակ Ալեն Սիմոնյանի աններելի արարքին։ Ի դեպ, աններելին այս պարագայում սոսկ բառ չէ, այլ դրա տակ ենթադրվում է, որ Ազգային Ժողովը, և, առաջին հերթին, վերջինիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ Ես ամենևին չեմ չափազանցում, նրա արարքը մեր պետականության վարկին հասցված ամենամեծ վնասն է, ինչը հնարավոր է վերացնել միայն վերջինիս պաշտոնազրկման գնով։ Սա է միջազգային հանրության առջև մեր ժողովրդի պատիվը վերականգնելու միակ ելքը»։
Հարակից հրապարակումներ`
- Թքելով, բանտարկելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել քաղաքական դիրքորոշում հայտնելու իրավունքից. Մանուկյան
- Օգտատերերը՝ ՔԿ-ին. Իսկ քաղաքացու ձեռքեր բռնելն ու վրան թքելը բռնություն չի դիտարկվո՞ւմ
- Քրիստինե Վարդանյան. Իշխանությունը հո մենակ պարգևավճար ստանալու ու մարդկանց վրա թքելու համար չի
- Լևոն Տեր-Պետրոսյան. ԱԺ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարտավոր են նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը
- Կանադահայ Կարեն Մկրտչյանը մանրամասներ է պատմում, թե ինչպես է Կասկադում Ալեն Սիմոնյանը թքել իր երեսին
- Ալեն Սիմոնյանի մայրը թքել է ակցիայի մասնակիցների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին