Աշոտյան. Նիկոլյանն իրականում վառեց ոչ թե Ադրբեջանի, այլ նիկոլականության սիմվոլը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով երեկ երեկոյան Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության բացմանը Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշն այրելուն, գրում է.
«Արամին ճանաչում եմ Հ1-ից։ Միասին աշխատել ենք «Եռանկյունի» հեղինակային հաղորդաշարիս ընթացքում։
Արամի արարքը մի կարևորագույն բան է ցույց տալիս. հայ ժողովուրդը չի համակերպվել ստորացման հետ, անարդարության հետ, նսեմացման հետ, կզցման հետ, ստի հետ, Նիկոլի վարած դավադիր գծի հետ։
Հայ ժողովրդի ցասումը պայթելու է. այսօր՝ ծանրամարտի չեմպիոնատի դրոշով, վաղը՝ Կառավարության շենքում, մյուս օրը՝ Հայաստանի և Արցախի սահմանին։
Դուք պատկերացրեք, թե ինչքաա՜ան է սեղմվել հայերիս զսպանակը, և ինչեր նա կանի ուղղվելու դեպքում։
Նիկոլյանը այսօր իրականում վառեց ոչ թե Ադրբեջանի, այլ նիկոլականության սիմվոլը»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Նիկոլյանն ազատ արձակվեց
- ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է ձերբակալված Արամ Նիկոլյանին տեսակցելու
- Փաստաբան. Նիկոլյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով
- Նարեկ Մանթաշյան. Արամ Նիկոլյանին ոստիկանության բաժին են տարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան