Ավետիք Իշխանյան. Իսկապես ամոթ
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, արձագանքելով ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին, գրում է.
«Երեկ Արամ Նիկոլյանի արժանապատիվ արարքը, հիանալի հնարավորություն է տվել, նախկին թունդ ՀՅԴ-ական, ազգայնական, իսկ այսօր հայոց պատմական հողերը թշնամուն հանձնող, քպ-ական Հովիկ Աղազարյանին, հերթական անգամ իր հավատարմությունը ցուցադրելու և քծնելու իր ստրկատիրոջը։Իր գրառմամբ, նա ներողություն է խնդրում ․ «միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ, որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։ Ամոթ ինձ»։
Չնայած, այս քպ-ականն իր մտավոր ընդունակություններով չի փայլում, բայց այս դեպքում, նա գիտակցաբար է արել սույն գրառումը, հուսալով, որ իր ստրկատերն այն կգհանատի և նա կամ իր հարազատները կստանան հերթական պարգևավճարը կամ պաշտոնը։
Իսկապես, ամոթ մեզ բոլորիս, որ արմատախիլ չենք արել մեր ազգի միջից նման ողորմելի և անարժանապատիվ քոչվոր և հակամարդկային ցեղերին հատուկ դրսևորումները»։
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աղազարյան. Ամոթ ինձ
- Անի Սամսոնյանը՝ Նիկոլյանին. Դուք հերոս չեք
- Վարչապետի աշխատակազմից Հ1-ին հրահանգել են աշխատանքից ազատել Արամ Նիկոլյանին. աղբյուր
- Դավիթ Թումասյան. Արամ Նիկոլյանի արարքում խուլիգանության հանցակազմը բացակայում է
- Արամ Նիկոլյան. Եթե մարդիկ կան, որ կարծում են, ես չպետք է անեի դա, թող Ադրբեջանի դրոշը փակցնեն իրենց տանը