«Արցախփոստ» ՓԲԸ-ն ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն
«Արցախփոստ» ՓԲԸ-ից հայտնում են
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը և դրա հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրները հատկապես ազատ տեղաշարժի հետ կապված՝ տեղեկացնում ենք, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ն լրջագույն դժվարություններ է ունեցել Հայաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության մասով, ինչի պատճառով շրջափակման մեկնարկից ի վեր մեր գործունեությունը խաթարվել է:
Այդուհանդերձ, նկատի ունենալով քաղաքացիների կողմից նամակներ ու փաստաթղթեր առաքելու խիստ անհրաժեշտությունը և այդ հնարավորության բացակայության հետևանքները՝ ընկերությունը ԱՀ կառավարության աջակցությամբ ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն:
Ուստի, հայտարարում ենք, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ն ընդունում է Հայաստան և արտեկիր ուղարկվելիք փաստաթղթեր, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում համապատասխան մեխանիզմներով ուղարկվելու են պատվիրված հասցեներով»։
Հարակից հրապարակումներ`
- Շուշի քաղաքն Արցախի անբաժանելի մասն է. Արցախի ԱԳՆ
- Արցախում 2022-2023 թթ. ուստարում ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման հետ կապված իրավական խնդիրը կարգավորվել
- Շրջափակված Արցախ. 1060 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
- Իշխանությունները պարտավոր են առաջնորդվել Հայաստանի և Արցախի առաջնահերթություններով. Տիգրան Աբրահամյան
- Ուխտագնացություններ՝ դեպի Արցախի հինավուրց վանական համալիրներ
- Արցախի պետնախարար. Ցավոք շատերի հրապարակային հայտարարությունները չեն համընկնում ձեռնարկած քայլերի ու գործողությունների հետ
- Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին