Բայդենը որոշել է առաջադրվել երկրորդ անգամ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է մասնակցել նախագահական ընտրություններին։ kommersant.ru-ի հաղորդմամբ, նա խոստացել է քարոզարշավի մեկնարկը հայտարարել «համեմատաբար շուտ»։
«Ես արդեն արել եմ այս հաշվարկները։ Համեմատաբար շուտով այս մասին կհայտարարենք։ Բայց այստեղ ուղևորությունը միայն ամրապնդեց իմ լավատեսությունն այն մասին, թե ինչ կարելի է անել <...> Ես ձեզ ասացի, որ իմ պլանն է նորից առաջադրվել», - ասել է Ջ.Բայդենը լրագրողներին Դուբլինից հեռանալուց առաջ (մեջբերում է AFP-ն):
Ջո Բայդենը բազմիցս ասել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությա մասին։ Բայդենը Միացյալ Նահանգների ամենատարեց նախագահն է, այժմ նա 80 տարեկան է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները