Ադրբեջանցի մարզիկները պարզապես հրահանգ են ստացել և չեն կարող չկատարել այն, միջադեպը պարզապես պատրվակ էր. Գիլոյան
«Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Հավաքականի վերադարձի մասին որոշումը կայացվել է Ադրբեջանում: Անձամբ զրուցել եմ պատվիրակության ներկայացուցիչների հետ, նրանք ինչ-որ բանից դժգոհ չէին: Պատվիրակության ղեկավարը, մարզիչները միաբերան ասում էին, որ շոյված են, լավ են զգում, իրենք խնդիր չունեն վտանգի հետ կապված: Պարզապես հրահանգ են ստացել և չեն կարող չկատարել հրահանգը, պիտի վերադառնան: Սա պարզապես պատրվակ է: Հայաստանի Հանրապետությունը ապահվել և ապահովելու է բոլորի անվտանգությունը»,-նշել է փոխնախարարը:
Կարեն Գիլոյանի խոսքով` միջադեպն օգտագործվեց, որպեսզի ստվեր գցվի առաջնության ընթացքի վրա:
«Այո, միջադեպը սպորտային չէ և տխուր փաստ է: Բայց իրենք հասկանում են, որ արարքը պարզապես անձի կողմից է արված, պետական վերաբերմունք չէ: Հիմա փորձում ենք մեղմել վիճակը: Եթե նախօրեին մեծ էր հաջորդ տարվա աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հավանականությունը, ապա այսօր այն բավականին նվազել է»,- ասել է նա:
Ավելի վաղ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու այդ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ի երեկոյան Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը տեղի ունեցած՝ Ադրբեջանի դրոշը վառելու միջադեպից հետո որոշում են կայացրել ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք՝ պատճառաբանելով, որ ադրբեջանցի մարզիկները հոգեբանական ճնշման են ենթարկվել:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները սրտիկում են ու լայքում ինքն իրեն ամոթանք տվող Աղազարյանին
- Ադրբեջանցի մարզիկները հեռացել են Հայաստանից
- ԿԳՄՍՆ. Երևան ժամանած ադրբեջանցի ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել
- Փաստաբան. Նիկոլյանը դիմում չի գրելու, եթե նման բան լինի, հետևելու են դատական գործընթաց
- Բաբայան. Այո, ադրբեջանցիները չպիտի կարողանան մասնակցել Երևանում անցկացվող որևէ միջոցառման
- Ադրբեջանցի մարզիկներին փակված են հյուրանոցում
- Անի Սամսոնյանը՝ Նիկոլյանին. Դուք հերոս չեք
- Վարչապետի աշխատակազմից Հ1-ին հրահանգել են աշխատանքից ազատել Արամ Նիկոլյանին. աղբյուր
- Ադրբեջանցի մարզիկները վերադառնում են Բաքու
- Դավիթ Թումասյան. Արամ Նիկոլյանի արարքում խուլիգանության հանցակազմը բացակայում է
- Արամ Նիկոլյան. Եթե մարդիկ կան, որ կարծում են, ես չպետք է անեի դա, թող Ադրբեջանի դրոշը փակցնեն իրենց տանը
- Աշոտյան. Նիկոլյանն իրականում վառեց ոչ թե Ադրբեջանի, այլ նիկոլականության սիմվոլը
- Արամ Նիկոլյանն ազատ արձակվեց
- ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է ձերբակալված Արամ Նիկոլյանին տեսակցելու
- Փաստաբան. Նիկոլյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով
- Իրավիճակը լավ չի ու խնդրում եմ իրեն չանհանգստացնել. Արամ Նիկոլյանի ներկայացուցիչ
- Երկրի ներսում սկսում է ինչ-որ բան եռալ. Օգտատերերն արձագանքում են Ադրբեջանի դրոշն այրելուն
- Հայտնվել են կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես են բեմից հեռացնում Ադրբեջանի դրոշը
- Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության մեկնարկին երևանյան բեմում այրել են, ապա հեռացրել Ադրբեջանի դրոշը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին