Հայ-ռուսական համալսարանում ստորագրահավաք է սկսվել
Հայ-ռուսական համալսարանի ուսանողները, շրջանավարտները ապրիլի 12-ից ստորագրահավաք են սկսել՝ մայիսի 5-ին համալսարանի Ընդհանուր ժողովի բնականոն աշխատաքի ընթացքն ապահովելու նպատակով: Մինչև այս պահը շուրջ 3000 ուսանողներ, շրջանավարտներ, պրոֆեսորադասախոսական կազմի, ու վարչակազմի ներկայացուցիչներ են միացել հայտարարված ստորագրահավաքին:
«Չնայած նրան, որ համալսարանական ողջ հանրույթը ունի առաջադրած միասնական թեկնածու, սակայն տեւական ժամանակ է՝ առկա է մտավախություն, որ Ընդհանուր ժողովի արդյունքները չեն հաստատվելու հիմնադիրների կողմից: Ենթադրվում է, որ արդյունքների չհաստատման պարագայում կատարվելու է ռեկտորի կամ վերջինիս պաշտոնակատարի միակողմանի, ակնհայտ ապօրինի նշանակում՝ ինչը նախատեսված չէ համալսարանի հիմնադիր փաստաթղթերով:
Ըստ գործող իրավակարգավորումների, որեւէ անձի ռեկտորի պաշտոնում հաստատելու համար անհրաժեշտ է բացառապես համալսարանի Ընդհանուր ժողովի որոշում՝ ընտրության միջոցով: Ենթադրյալ պաշտոնակատարի ենթադրյալ նշանակման լուրերը առաջացրել են համալսարանական ողջ հանրույթի զայրույթը, ինչի պատճառով էլ արդեն քանի օր է համալսարանում եւ համացանցում սկսվել է վերոնշյալ ստորագրահավաքը»,- hraparak.am-ի հաղորդմամբ, ասվում է ստորագրահավաքը նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ։
Երկուշաբթի՝ ապրիլի 17-ին, ստորագրահավաքը նախաձեռնող խմբի ներկայացուցիչները՝ հանրագիրը ԿԳՄՍ նախարարին հանձնելու նպատակով ցանկություն ունեն հանդիպելու նրա հետ: Իսկ մինչեւ հանդիպումը՝ ժամը 12:30-ին, նախաձեռնող խմբի անդամները ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրում են նախարարության մուտքի մոտ՝ մամուլի ասուլիսի, որի ընթացքում նրանք հանգամանալից կներակայացնեն ողջ գործընթացը, ինչպես նաեւ կպտասխանեն հարցերին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին