Հովհաննես Իշխանյան. «Ցենզուրա, Ազատություն ռադիո ու Հասմիկ Հակոբյան»
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է.
«Կհիշե՞ք, 44-օրյա ահաբեկչության ժամանակ գրականագետ Հասմիկ Հակոբյանը հեռացրել էր գրող Արամ Ալավերդյանի գործերն այն բանի համար, որ նա հավանել էր Դավիթ Շահնազարյանի խոսքը, որ պետք է հեռացնել դավաճանին։
Պարզվում ա Արամ Ալավերդյանի աշխատանքները վերականգնել են։ Իսկ ներողություն խնդրելն արվել ա չերեզ ինձ։
Մի տող, որ սխալվել ա, մնացածն իմ մասին ա։
Սխալն ընդունել ա, ոչ թե տեղեկացնելով հանրությանը, այլ տեղեկացնելով Վիոլետ Գրիգորյանին և ենթադրել ա, որ էդպես բոլորը պիտի իմանային։
Ըստ նրա նաև երկակի ստանդարտ ա քննադատել, որ ինքը ցենզուրայի ա ենթարկել Գրանիշի հեղինակի գործերը, սակայն ողջունել Ազատություն ռադիոյի փակելը Ռուսաստանում։
Ազատություն ռադիոն ազատ խոսքի հետ կապ չունի։ Ազատություն ռադիոյով է տարածվել քպ-ական ատելության խոսքը, հայերի պարտվողականության քարոզը, հակաժողովրդավար, գործակալական, թուրքական զրպարտությունները,
Ազատություն ռադիոն ոչ թե խոսքի ազատության տրամաբանությամբ է գործում, այլ տարածքային ամբողջականության սպառնալիք է և ոչ միայն Հայաստանում։
Ու, հա Հասմիկ, 44-օրյա ահաբեկչություն չէր լինի, Արամ Ալավերդյանի գործերը չէիր հանի, եթե Ազատությանանման լրտեսակայանները սահմանափակվեին Հայաստանում։
Ոջունում եմ, որ Գրանիշը վերականգնել ա Արամ Ալավերդյանի աշխատանքները, իսկ դավաճանների, ցեղասպանության աջակիցներն անընդհատ մատնացույց են արվելու, ինչպես օրինակ ցեղասպան Ադրբեջանի դրոշը պաշտպանողները»։